Ասում են՝ ուրացման գինը հինգ միլիոն է. Տեր Զարեհ քահանա Աշուրյան          Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, վիրավnրներ կան       Եթե մենք ինչ-որ բան չանենք Գրենլանդիայի հետ, ապա ՌԴ-ն կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան    

10 հոկ 2020 14:03

Հայտարարված զինադադարը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը,Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին նաև մարտի դաշտում

Լեռնային Ղարաբաղում զինադադարը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը: Նման հայտարարություն է տարածվել Թուրքիայի արտգործնախարարության կողմից՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրի հետ, որն ուժի մեջ է մտել Մոսկվայի ժամանակով ժամը 11: 00-ին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։


«Հայտարարված զինադադարը կարևոր առաջին քայլ է իրավիճակը կարգավորելու համար, բայց այն չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը», - ասվում է հաղորդագրությունում:


Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանի որոշումներին:
«Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»,- ասվում է հայտարարության մեջ:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր