Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

12 հոկ 2020 14:50

Այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն ու Իսրայելն էլ անուղղակիորեն կապված է սրա հետ.Իսրայելական կազմակերպությունը դիմել է դատարան

«Իսրայելական «Лев Йехуди» (Հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Իսրայելի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են այս մասին երեկ և այսօր»,- այս մասին գրել է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։


Դատական հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի:


Հայցը հիմնավորված է նրանով, որ այսօր Ադրբեջանը վերածվել է ահաբեկիչների բազայի, որոնք ներկրվում են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, և այն փաստով, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն ու Իսրայելն էլ անուղղակիորեն կապված է սրա հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր