Էրդողանն անհանգստացած է, իրենց աջակցությունը զուր է եղել.Ալիևը կրկին ցույց է տվել իր թուլությունը՝ չկատարելով Էրդողանին տված խոստում

Ըստ պարբերականի՝ սա Էրդողանին թիկունքից հարված էր, ով գրեթե համոզված էր, որ թե՛ իրավիճակը, թե՛ Ալիևը գտնվում են իր լիարժեք վերահսկողության տակ։ «Ադրբեջանի նախագահը չի կարողացել մերժել Մոսկվայի առաջարկը, իսկ դա Էրդողանը դիտարկում է որպես դավաճանություն։ Չի բացառվում, որ պաշտոնական Մոսկվան Ալիևի առաջ պայման է դրել, որ եթե Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացում, ապա հայկական կողմին կթույլատրվի բանակցային գործընթաց ներգրավել Լեռնային Ղարաբաղին»,- ասվում է հոդվածում։ Էրդողանն անհանգստացած է, որ Ադրբեջանին ռազմական փորձագետներով, թուրքական բանակի էլիտար ստորաբաժանումների սպաներով, արաբ զինյալներով, զենքով ու զինամթերքով ապահովումը զուր է եղել, և Ալիևը կրկին ցույց է տվել իր թուլությունը՝ չկատարելով Էրդողանին տված խոստումը։
factor.am