Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

13 հոկ 2020 15:26

Տեսանյութ.60 հոգանոց խմբով հարձակվալ են, ու մենք էլ կոտորալ ենք. Հայկական կողմը մեկ վիրավոր ունի

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել 3300 մետր բարձրության վրա գտնվող հյուսիսային սահմանագոտուց, որը փորձել է գրավել հակառակորդը, բայց զոհեր թողնելով (տեսանյութում երևում են)` հետ է շպրտվել։ Հայկական կողմը մեկ վիրավոր ունի։
60 հոգանոց խմբով հարձակվալ են, իսկ 30-ը դեպի դիտակետ է փորձել առաջանալ։ Բայց մեր տղերքը ձիգ կանգնած են։ Սպանալ ենք, կոտորալ ենք»,–ասում է զինծառայողներից մեկը։

Մեկ ուրիշ զինվոր էլ ասում է, թե ինչքան էլ հակառակորդը հարձակվի, իր պատասխանը ստանալու է։ «Մի հետ փորձալ ին, պատասխանը ստացալ ին, հեսա քանի օր է` էլ փորձում չըն։ Կարալ չեն գալ»,–ասում է նա։
Երրորդ զինվորականն էլ տեղեկացնում է, որ հակառակորդն այստեղ ունեցել է ոչ միայն մարդկային, այլ նաև ռազմամթերքի կորուստներ։ Այսինքն` ամենը, ինչ խանգարել է հայկական զինված ուժերին, ոչնչացվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր