Այն, ինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են ողջ աշխարհի աչքի առաջ ցեղասպանության հանցագործություններ են          Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերով. «Ժողովուրդ»       Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»    

14 հոկ 2020 15:53

ԱՄՆ-ն կոպիտ, անհարգալից, անամոթ պահվածք է ցուցաբերում Անդրկովկասում և Մոլդովայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է Անդրկովկասի երկրներում և Մոլդովայում ԱՄՆ-ի անամոթ պահվածքի մասին: Նա ուղիղ եթերում հարցազրույց է տվել «Говорит Москва», «Комсомольская правда» և «Sputnik» ռադիոկայաններին: Հոդվածը վերցրել ենք ռուսական «Lenta.ru» կայքից:


 «ԱՄՆ-ն կոպիտ, անհարգալից, անամոթ պահվածք է ցուցաբերում՝ չնայած բոլորին փորձում է սովորեցնել հարգել յուրաքանչյուր ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքը: Նա փորձում է այդ իրավունքը ձևավորել իր դեսպանատների միջոցով, ինչպես դա եղավ Կիևում երկու մայդանների ժամանակ: Բոլորը շատ լավ գիտեն, թե պաշտոնական կառավարական կառույցներում որտեղ և ինչ քանակությամբ ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի ներկայացուցիչներ կան»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


Նա նշել է, որ Վաշինգտոնը միևնույն կերպ է վարվում թե՛ Մոլդովայում, թե՛ Անդրկովկասի երկրներում, որտեղ փորձում է առաջ տանել իր շահերը: Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը համոզված է, որ Մոսկվան չպետք է նույն կերպ գործի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր