Օգոստոսի 25-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Գավառ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել են տան գույքը և տեխնիկան՝ մասամբ       Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 հոկ 2020 11:35

Չենք կարծում, որ ռազմական դիտորդների ուղարկումը ՌԴ-ից տեղին է հենց հիմա

Ադրբեջանն առայժմ չի պաշտպանում Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի կազմում ռուս ռազմական դիտորդների ընդգրկման գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը El Mundo պարբերականի հետ զրույցում։

«Ադրբեջանը գործողություններ է վարում ոչ թե այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության տակ գտնվող [տարածքում], եւ մենք չենք կարծում, որ այդ զինվորականների (ռուս ռազմական դիտորդների) ուղարկումը տեղին է հենց հիմա,- պնդել է Հաջիեւը։ - Ներկայումս նրանք մեզ պետք չեն»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդայի» եւ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանների հետ հարցազրույցում  հայտարարել էր, որ Ռուսաստանը չի բացառում Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի կազմում ռուս ռազմական դիտորդների հնարավոր ընդգրկումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնության դեպքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր