Տեսանյութ.Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով վնասվել է թաղամասը սնուցող գազատարը, այրվել է ավտոմեքենա          ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան       Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է. Շուշան Ստեփանյան    

16 հոկ 2020 14:59

Ամո՛թ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել. Անահիտ Բախշյանը` ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին

Ես անկեղծորեն հավատացել եմ, որ ՄԱԿ-ի գրասենյակը շատ շահագրգիռ է հայ մանուկների կրթության իրավունքը պատշաճ իրականացնելու համար, իսկ հիմա ես խորապես ափսոսում եմ այն բանի համար, որ այն, ինչ տարիներ շարունակ արել ենք իբրեւ հայ մանուկների կրթության իրավունքի իրացման համար, հօդս է ցնդում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս հայտարարեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը


«Այսօր հայ երեխաները Արցախում զրկված են կրթություն ստանալու իրավունքից, հայ երեխաների դպրոցները ռմբահարված են: Ինչ է ստացվում՝ ինչ-որ շահերից ելնելով՝ այն տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում էր մեր երեխաների կրթության իրավունքներն իրականացնել, իսկ այսօր լռում է, պապանձվել է, այսօր անգամ չի արձագանքում այն բոլոր օրհասական դրվագներին, որ կատարվում են Արցախում ու նույնիսկ ՀՀ սահմաններից ներս»,- ասաց Բախշյանը:


Նա դիմեց ՄԱԿ-ում աշխատող գործընկերներին. «Ամո՛թ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել եւ այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել եք, թե մեր երեխաների շահերն եք պաշտպանում, այսօր հօդս է ցնդել, խելքի՛ եկեք: Այս անտարբերությունը չի սազում ՄԱԿ-ի կազմակերպությանը, հակասում է այդ կազմեկերպության բոլոր գրված-չգրված օրենքներին, իսկ դրանք բազաթիվ են, ճոխ են՝ թղթի վրա, բայց իրականում ունենք այս օրը, երբ դուք ոչ մի ռմբահարված դպրոց չեք գնացել, այդ մասին չեք խոսում»:


Նշենք, որ բողոքի ակցիան ավարտվեց, երբ ակցիայի մասնակիցներն արձանագրեցին՝ իրենց ակցիայի շնորհիվ ՄԱԿ-ի աշխատակիցներից մի քանիսը գնացել են վիրավորում ստացած քաղաքացիներին տեսակցելու։ Նրանք շեշտեցին, որ իրենց ակցիաները կունենան շարունակական բնույթ։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր