ԱՄՆ-ն նախազգուշացրել է Անկարային՝ С-400 համակարգերի փորձարկմամբ կարող են լուրջ հետևանքներ լինել

«Եթե տեղեկությունը հաստատվի, մենք ամենախիստ ձևով կդատապարտենք С-400-ի փորձարկումը, ինչն անհամատեղելի է Թուրիքայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր ստանձնած պարտավորություններին»,-հայտարարել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը:
Վերջինս հավելել է, որ Միացյալ Նահանգները տեղյակ է շրջանառվող լուրերից և որ Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակներով թուրքական կառավարությանը հայտնել է, որ ռուսական համակարգերի գնումն անընդունելի է:
«Միացյալ Նահանգները հստակ է իր ակնկալիքներում առ այն, որ С-400 համակարգը չպետք է գործառականացվի: Բացի այդ, մենք հստակ նշել ենք, որ Թուրքիայի կողմից համակարգի ակտիվացման դեպքում, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար կարող են լուրջ հետևանքներ լինել»,-եզրափակել է խոսնակը: