Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

17 հոկ 2020 15:47

Եթե Անկարան չհարգի Մոսկվայի դիրքորոշումը, Մոսկվան կարող է մի շարք հարցեր բարձրացնել, որոնք չեն բխում Թուրքիայի շահերից

Ռուսաստանցի սենատոր Օլգա Կովիտիդին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ով Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածք:


Սենատորի խոսքերով, Էրդողանին պետք է հիշեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ թերակղզին երբեք չի վերադառնալու Ուկրաինայի տարածք՝ ոչ մի դեպքում:


«Ես կարծում եմ, որ Էրդողանը պետք է հարգի Ռուսաստանի դիրքորոշումը»,-ասել է նա:


Կվիտիդին հավելել է՝ եթե Անկարան չհարգի Մոսկվայի դիրքորոշումը, Մոսկվան կարող է մի շարք հարցեր բարձրացնել, որոնք չեն բխում Թուրքիայի շահերից:


Նրա խոսքերով, Անկարայի արտաքին քաղաքականությունը դառնում է «թունավոր», այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր