Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

17 հոկ 2020 16:35

F16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքի էջում փաստում է, որ Ադրբեջանում F16-երը ապօրինի են գտնվում:

Քաղաքագետը գրում է. «Թուրքիային պատկանող ամերիկյան F16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է:

«Զենքի արտահանման վերահսկման մասին» ԱՄՆ օրենքը պարտավորեցնում է, որ օտարերկրյա պետական կառույցները պետք է ստանան ԱՄՆ կառավարության հավանությունը, նախքան ԱՄՆ-ի ծագմամբ զենքը երրորդ կողմին փոխանցելը: Նման հավանություն չկա:

Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան խախտում է ամերիկյան օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները»:

Հրապարակելով Գյանջայի օդանավակայանում կանգնած  F16 ինքնաթիռների արբանյակային լուսանկարին՝ քաղաքագետը գրում է. «Համարյա վստահ եմ, որ այս նկարը NASA-ն է արել և փոխանցել New York Times-ին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր