Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

19 հոկ 2020 11:35

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Թուրքիա ցույց տվեց, որ Կիևը պատրաստ է խորը ռազմական ինտեգրման Անկարայի հետ: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիայի հետ կնքվել է փաստաթղթերի մի փաթեթ, որը թուրքական ընկերություններին հնարավորություն է տալիս ուկրաինական պաշտպանության հետ համատեղ մասնակցել հեռանկարային զենքերի և ռազմական տեխնիկայի մշակումներին և արտադրությանը: Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հույս ունի իր սևծովյան հարևանի հետ համագործակցել շարժիչների արտադրման, ՀՕՊ համակարգերի զարգացման, նավաշինության և անօդաչուների արտադրության ոլորտում, գրում է Независимая газета թերթի հոդվածագիր Վլադիմիր Մուխինը: 

Նրա կարծիքով՝ հարվածային անօդաչուների վերաբերյալ նախագծերի համատեղ զարգացումն առավել հեռանկարային ուղղություն է նման ռազմատեխնիկական համագործակցությունում. թուրքական Bayraktar TB2 անօդաչուները Ադրբեջանի կողմից կիրառվում են Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում: Ուկրաինացի քաղաքագետների գնահատականով, դրանք կարող են օգտագործվել Դոնբասում և Ղրիմում՝ «երկրի տարածքային աբողջականությունը վերականգնելու գործողություններում»:

«2019-ին Ուկրաինան թուրքական Baykar Makina ընկերությունից արդեն ձեռք է բերել հարվածային Bayraktar TB2 անօդաչուներ: Անցակցվել են դրանց փորձարկումները, որոնք հաջող են անցել: Սակայն Դոնդաբում դրանք չեն կիրառվել: Իսկ 2020թ. հոկտեմբերի սկզբին «Укрспецэкспорт» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Նոզդրյան արդեն հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է գնել Թուրքիայից ևս 48 հարվածային օպերատիվ-տակտիկական Bayraktar TB2 անօդաչուներ և սկսել դրանց համատեղ արտադրությունը, այդ նպատակների համար արդեն հարմար վայր է որոնվում»,-նշում է հեղինակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր