Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

19 հոկ 2020 16:15

Տեսանյութ.Ադրբեջանն իմիջային ապտակներ հասցրեց Ռուսաստանին և Ֆրանսիային

Ադրբեջանը, Թուրքիայի դրդմամբ, իմիջային ապտակներ հասցրեց հրադադարի երկու պայմանավորվածությունների համար մեծ ջանքեր ներդրած Ռուսաստանի Դաշնությանը և Ֆրանսիային՝ փորձելով հասունացնել ուղերձը, որ առանց Թուրքիայի արդյունք չի ստացվի: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հատուկ թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:


«Իր այս կեցվածքով Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, նպատակ հետապնդելով մեծացնել և լեգիտիմացնել Թուրքիայի ազդեցությունը բանակցային գործընթացում», - ասել է նա:


Կարեն Բեքարյանն ընդգծել է, որ միջազգային ցանկացած սուբյեկտ ոչ միայն բարոյական, այլև՝ ՄԱԿ նպատակների և կանոնադրության համաձայն, իրավական պարտավորություն ունի պաշտպանելու Արցախն ահաբեկչության ողջ գործիքակազմի գործածմամբ իրականացվող այս ագրեսիայից՝ կիրառելով այդ թվում Արցախի անկախության ճանաչման իր հնարավորությունը:


«Եթե Թուրքիան և Ադրբեջանն իրապես չեն վայելում ԱՄՆ  հովանավորությունը, ապա ժամ առաջ պետք է ականատես լինենք ԱՄՆ կողմից Արցախի անկախության ճանաչման», - նշել է նա: - Թուրք-ադրբեջանական այս մարդակեր շանտաժի ամբողջական գիտակցմամբ Ֆրանսիան կամային որոշմամբ պետք է ճանաչի Արցախի անկախությունը և իր քայլի հիմնավորումը բաց և հստակ ներկայացնի աշխարհին»:


Վերլուծաբանը նշել է նաև, որ Ռուսաստանի համար չի կարող լինել որևէ խոչընդոտ ամբողջական ծավալով կյանքի կոչելու մեր դաշնակցային հարաբերություններից բխող գործողությունները: «Արդեն իսկ չեն կարող խոչընդոտ դիտարկվել միջնորդ լինելը, լոգիստիկան և այլն», - ընդգծել է նա:


Մանրամասները տեսանյութում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր