Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

21 հոկ 2020 13:11

Վտանգը զգալով՝ փախել է Անթալիայի իր պալատները. Նույնիսկ վիրավոր զինվորներն են պատմում ահռելի կորուստների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ուղերձների ժամանակ, գրում է Волна Каспия-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ադրբեջանի բռնապետի նման անսպասելի վարքագիծը կապված է իր իշխանության և կյանքի համար մտավախությունների հետ՝ ողջ երկրի տարածքով հակապատերազմական տրամադրությունների սրման պատճառով։ Այդ անհանգստությունների պատճառ են հանդիսացել Ղարաբաղում ադրբեջանական բանակի անհաջողությունները, չնայած տարածաշրջանն արագ  «ազատագրելու» խոստումներին, այս պահին Ադրբեջանի ԶՈւ մի մասը շրջափակման մեջ է գտնվում Զանգելանում, իսկ մյուս մասը սրընթաց նահանջում է դեպի արևելք»,- գրում է թերթը՝ նշելով, որ երկրի իշխանություններն ամեն ինչ անում էին բնակչությանն այս տեղկություններից հեռու պահելու համար՝ արգելափակելով սոցկայքերն ու խոչընդոտելով լրագրողների աշխատանքը։

«Ռազմաճակատից միայն այնպիսի տեղեկություններ էին ստացվում, որոնք ձեռնտու էին Ալիևին, սակայն սա երկար չի տևել․ Ղարաբաղից վիրավոր զինվորներ են երբեմն վերադարձել, հաճախ դասալիքները, որոնք մանրամասն պատմում էին և՛ ադրբեջանական բանակի պարտությունների, և՛ նրա շարքերում ահռելի կորուստների, և՛ երկրի ղեկավարության ու զինված ուժերի առջև դրված մարտական խնդիրների հասնելու անհնարինության մասին»,- գրում է թերթը՝ պարզաբանելով, որ արդյունքում ողջ երկրի տարածքում հասունանում է լայնածավալ վրդովմունք, որոնք գլուխ են բարձրանում նախ Ադրբեջանի տեղաբնիկ փոքրամասնությունների բնակման տարածաշրջաններում, սակայն անկասկած կհասնեն նաև Բաքու։

Թերթը նշում է, որ Ալիևի քաղաքական ու պատերազմական ռազմավարությունից դժգոհություններ են հասունանում նաև Ադրբեջանի քաղաքական էիտայի շրջանում։ «Կանխազգալով ոչ այնքան բացահայտ, բայց միանգամայն իրական վտանգ իր իշխանության, ազատության և կյանքի համար՝ վերջինս որոշել է մեկնել բարեկամ Թուրքիա, որտեղ ունի բազմաթիվ անշարժ գույք և որտեղից էլ բարոյական ուղերձներ է գրում՝  ադրբեջանցի զինվորներին և ադրբեջանցի ժողովրդին քաջալերելու համար», գրում է թերթը՝ նշելով, որ  յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորական, որը Ղարաբաղում մարտի է գնում և մտածում է, թե ինքը կռվում է երկրի ու նախագահի համար, պետք է հասկանա, որ ոչ մի նախագահ իր թիկունքում հիմա չկա, նա արտերկրում վայելում է տաք եղանակը, ծովն ու գեղեցիկ տեսարանները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր