Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

21 հոկ 2020 13:39

Շուտով Թուրքիան էլ երես կթեքի անհաջող դաշնակցից.Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում․ #ВолнаКаспия

Волна Каспия պորտալը գրում է. «Հայկական զինված ուժերը ԼՂ-ում անցել են հակահարձակման՝ ստիպելով Ադրբեջանի ԶՈՒ-ին նահանջել ու բառացիորեն փախչել։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հիմնական հարվածը հասցրել է Խուդաֆերինի ջրամբարի շրջանում՝ ադրբեջանական ուժերը բաժանելով 2 մասի։
     
Փորձելով խուսափել «կաթսայի» մեջ ընկնելուց և հետագա ոչնչացումից՝ ադրբեջանցիները հնարավորինս արագ նահանջել են։ Սակայն շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական հսկայական խմբավորմանը դա արդեն չի օգնել։
     
Ղարաբաղի Պաշտպանության բանակի այս գործողության հաջողության դեպքում, Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական ակտիվությանը վերջ կտրվի․ չի մնա կենդանի ուժ, տեխնիկա, ռեսուրսներ, մոտիվացիա, և նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, երես կթեքի իր ադրբեջանցի անհաջող դաշնակցից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր