Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          «Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել, Վարչությունը մերժել է․ «Հրապարակ»       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար    

24 հոկ 2020 10:56

Տեսանյութ.Մեր խմբի հիմնական մասն ադրբեջանցիներ չէին... ինչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին

Արցախի տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է պատրաստել, որտեղ Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում:


«Մեզ ուղարկել էին գրավելու Թալիշ գյուղը: Ծանր մարտեր են տեղի ունեցել, փոխգհրաձգության ժամանակ վիրավորվել են, ինձ հետ շատերն են վիրավորվել: Ոտքս, ձեռքս չէի զգում: Օգնություն եմ խնդրել զինվորներից ու հրամանատարներից, սակայն ինձ չեն հանել մարտի դաշտից:


Համարյա ոչ մեկին չէի ճանաչում: Մեր խմբի անդամների հիմնական մասն ազգությամբ ադրբեջանցիներ չէին, այլ լեզվով էին խոսում: Մի օր մնացել եմ ձորում, որից հետո հայ զինվորներն ինձ հանել, տարել են իրենց տեղակայման  վայրը: Ապա շտապօգնության մեքենայով բերել են հիվանդանոց»,-պատմել է Նուրադդին Յոլչիեւ Բախտիյարօղլուն:


Նա նաեւ պատմում է իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին. «Իմ նկատմամբ դրսեւորվել է լավ վերաբերմունք: Մոտ 20 օր է հիվանդանոցում եմ: Առաջին օրերին ցավեր ունի, հիմա բժիշկների շնորհիվ լավանում եմ: Ինձ լավ են վերաբերվում, սննդից շատ գոհ եմ»,-ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր