Տեսանյութ.Մեզ ասում են ինչո՞ւ են այս անհայրենիքները դեռ իշխանության, մեզ էլ ասում են ձեր հոր հայրը թnւրք է, անունն էլ են տալիս          Որոնք են համաստեղության նշաններին համապատասխան զարդերը       Սպասվում է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով    

24 հոկ 2020 10:35

Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2213 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 75523 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 372550 վերջին մեկ օրում` 4497 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 23332 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1772-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 50701 անձ` վերջին մեկ օրում 425 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 1157 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 333 է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր