Կան անհայտ կորած քաղաքացիներ, և ռիսկը մեծ է, որ նրանք ենթարկվել են ռազմական հանցագործությունների. Արցախի ՄԻՊ

Նրա խոսքով, նախնական վերլուրծությամբ 10, 500-ի մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն ու խանութ է վնասվել։ 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել, կամ ոչնչացվել՝ ներառյալ նաև հանրային ու արտադրական օբյեկտներ.
«1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես՝ մեքենա։ Այս թվերը ճշգրտման կարիք ունեն, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են»։
Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ քաղաքացիական անձինք ռիսկի տակ են՝ հաշվի առնելով Հադրութի դեպքը, երբ խաղաղ քաղաքացիները գնդակահարել էին։ Նրա խոսքով, տվյալ բնակավայրից էլի անհայտ կորած անձինք կան։
«Հաշվի առնելով այն ձեռագիրը, որն ունի հակառակորդը՝ կրկին վտանգը բավականին մեծ է որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են, կամ ենթարկվել են խոշտանգումների, կամ մի շարք այլ ռազմական հանցագործությունների»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։