Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 հոկ 2020 14:03

Մենք պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները նույնիսկ այսօր

Այսպիսի հայտարարություն է արել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը՝ Le Figaro թերթին տված հարցազրույցում, որի մասին տեղեկատվություն է տարածել ՏԱՍՍ գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ են անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, պայմանով, որ հայկական կողմը դադարեցնի կրակը: Բնականաբար, նրա այս պայմանը ադրբեջանական հերթական ֆալսիֆիկացիան է, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք նախահարձակ չի եղել, շուրջ երեք տասնամյակ որդեգրելով Ադրբեջանի ոտնձգությունները դիմակայելու հարցում պաշտպանողական մարտավարություն:
«Մենք պատրաստ ենք դադարեցնել գործողությունները նույնիսկ այսօր: Ես դա արդեն հայտարարել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում: Դրանից հետո կգա դիվանագետների գործողության ժամանակը», - ասել է նա, հավելելով՝ «Անհրաժեշտ է, որ հայկական կողմը համաձայնի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից որոշված հիմնական սկզբունքների հետ, այն սկզբունքների, որոնց հետ մենք ինքներս ենք համաձայնվել»՝ նշելով, որ դրանից հետո միայն հնարավոր է վերադառնանք բանակցությունների սեղան:
«17 տարի ես անձամբ բանակցություններ եմ վարել Հայաստանի հետ, Հայաստանի երկու նախագահների հետ, Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում, -վերհիշել է նա, արձանագրելով, թե՝ նշանակալի առաջընթաց, այնուհանդերձ չի եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Երկու անգամ կրակի դադերցամն վերաբերյալ պայմանավորվածությու է ձեռք բերվել` առաջինը Ռուսաստանի, երկրորդը` Ֆրանսիայի ակտիվ ջանքերի շնորհիվ ու երկու դեպքում էլ Ադրբեջանը խախտել է դրանք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր