«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 հոկ 2020 10:35

Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա. Կորոնավիրուսի թվերն ավելանում է.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա: Իսկ եթե դրանից մարզային բացառիկ քաղաքներում կա, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երևանում է: Օրինակ՝ Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն ԿՏ սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Իսկ Վանաձորի ԲԿ-ն ունի ԿՏ սարքավորում, որտեղ թոքերի ԿՏ ծառայության արժեքը կազմում է 30 հազար դրամ: Նույն պատկերն է նաև Գեղարքունիքի մարզում. այստեղ ԿՏ սարքավորում կա, բայց Սևան քաղաքում, այդ սարքավորման միջոցով թոքերի ծառայութան արժեքն էլ 35 հազար դրամ է:


Կոտայքի մարզի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում ԿՏ սարքավորում առհասարակ չկա, և դիմողներին խորհուրդ են տալիս Սևան դիմել: Արմավիրի մարզում ո՛չ Արմավիր ԲԿ-ն և ո՛չ էլ Վաղարշապատի հիվանդանոցը ԿՏ սարքավորում չունեն, փոխարենը «Մաստեր Ֆարմ»-ն ունի, որը Էջմիածնում մասնավոր բժշկական կենտրոն է:


Չմոռանանք նշել, որ կորոնավարակի տարածման այս օրերին թոքերի ԿՏ ծառայությունից օգտվելու համար նախապես է պետք գրանցվել, դա դեռ բավարար չէ, ԿՏ-ի համար նախատեսված կաբինետ մտնելուց առաջ էլ պետք է հերթ կանգնել, պատասխաններն էլ հիմնականում մարզերում տալիս են մեկ-երկու օր հետո։ Այսինքն՝ կորոնավարակակիրը պետք է հիվանդ երկու օր սպասի, նոր միայն նշանակումներ ստանա։ Բայց, ինչպես գիտենք, վարակը արագ է տարածվում, և 2 օրը կարող է է՛լ ավելի բարդացնել հիվանդի վիճակը։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը. այս հարցերը կազմակերպելու, իր օղակներով ու կապերով ԿՏ հետազոտության գները ավելի մատչելի դարձնելու փոխարեն միայն կոչեր է անում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր