Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

30 հոկ 2020 12:37

Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն բացառում սիրիացի գրոհայինների «ներհոսքը» Արցախից Ռուսաստան

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանները կարող են «ներհոսել» Ռուսատսանի տարածք։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։ «Այդպիսի հավանականությունը, անկասկած, ժխտել չի կարելի»,-ասել է նա։


Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում և կարևոր է վերլուծել բոլոր, այդ թվում՝ հավանական ռիսկերը։


«Ռուսաստանի իրավապահ մարմիններն ամենաուշադիր կերպով հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են, «ձեռքը զարկերակին են պահում»»,-եզրափակել է Սիրոմոլոտովը։
Ինչպես հայտնի է, Թուրքիան վարձկաններին Սիրիայից տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։ Հայտնի է դարձել, որ «Ֆիրքաթ Ալ-Համզա» խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ադել ալ-Շահիրը, ոչնչացվել է Արցախում, մարտական գործողությունների գոտում։ Նա այստեղ հայտնվել էր վերջերս և ոչնչացվել է հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր