Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին       Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա    

27 հոկ 2020 11:14

Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը

Արցախում՝ մարտական գործողությունների գոտում ոչնչացվել է «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը։ Տեղեկությունը նշված է Twitter-ի` խմբավորման հետ կապված  էջերից մեկում։

Ըստ տեղեկության՝ թուրքամետ խմբավորման առաջնորդներից մեկը երկար ժամանակ ծառայել է «Համզա» դիվիզիայում։ Արցախյան հակամարտության գոտում վերջերս է հայտնվել, որտեղ ոչնչացվել է հայկական ուժերի հրետանային հարվածի արդյունքում։

Ինչպես հայտնի է, Թուրքիան վարձկաններին Սիրիայից տեղափոխում է մարտական գործողությունների գոտի, ինչի մասին ավելի վաղ խոսել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնատար անձինք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր