Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

03 նոյ 2020 15:40

Աստված ոչ արասցե,Արցախի կամ Հայաստանի պարտության դեպքում ինչ է սպասվում Եվրոպային

Եթե ​​Արցախը պարտվի, կպարտվի Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, կպարտվի Եվրոպան: Այս մասին Nation News-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը:

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանն ասել է, որ այսօր ադրբեջանա-թուրք ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում` «մենք հայ ենք փնտրում, մենք հայ ենք որսում» կոչերով: Սա, նրա խոսքով, միանշանակ կապված է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Եվ Էրդողանը, եւ Ալիեւն այսպիսով փորձում են խթանել իրենց հակահայկական քարոզչությունը, նրանց պետք է ատելություն սերմանել հայերի նկատմամբ»,- կարծում նա:

Անուշ Թորանյանը վստահ է, որ եթե Արցախն ընկնի, պարտվի, ապա կպարտվի Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան նույնպես կպարտվի, եւ դրա մասին պետք է կոնկրետ խոսել:

Այսօր ամբողջ աշխարհի հայկական համայնքներն իրենց կառավարություններից պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետությունը: Փարիզի փոխքաղաքապետը կարծում է, որ եթե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միակ տարբերակն է, որը կապահովի Արցախի ժողովրդի խաղաղությունը, ապա այդ քայլը պետք է արվի:

«Փարիզի քաղաքապետը հայտարարում է, որ, այո, Արցախի Հանրապետության ճանաչումն այն է, ինչ մենք պատրաստ ենք անել` չնայած նրան, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը դեռ միանշանակ չի աջակցում այս որոշմանը: Ընդ որում, մենք կարծում ենք, որ պետք է լինի գոնե մի երկիր, որը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչից հետո շղթայական արձագանքով այս գործընթացը շարունակական կդառնա»,- ասել է Թորանյանը:

Ֆրանսիայի կենտրոնից գնահատելով Արցախի շուրջ տեղի ունեցողը` Անուշ Թորանյանը նշել է, որ քանի որ Արցախը չճանաչված պետություն է, ոչ մի այլ երկիր չի կարող ուղիղ կերպով օգնել Արցախին, ամեն ինչ պետք է արվի Հայաստանի միջոցով:

«Ահա թե ինչու ենք մենք փորձում խնդրին այս տեսանկյունից նայել, անհրաժեշտ է ավելի լուրջ քայլեր ձեռնարկել` մարդկանց հումանիտար ճգնաժամից դուրս բերելու համար»,- ասել է նա:

Փարիզի փոխքաղաքապետը նաեւ մեկնաբանել է ֆոսֆորային, կասետային եւ այլ արգելված զենքերի օգտագործումը, որոնք կիրառվում են թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերում: Նա հիշեցրել է, որ նախագահ Մակրոնն առաջին օրվանից ասել է, որ Թուրքիայի գործողությունները պետք է ագրեսիա կոչել, ֆրանսիացիները պետք է վճռականորեն բարձրաձայնեն եւ դատապարտեն դրանք:

«Սակայն ԵՄ անդամ մյուս երկրների ներկայացուցիչները կարող են այլ պատասխան տալ: Ահա թե ինչու են այժմ Սփյուռքի բոլոր հայերը ոտքի կանգնել` պարզելու համար պատկերը բոլոր երկրների համար, որպեսզի հասկացնեն, որ լուրջ ռազմական խախտումներ են եղել ամբողջ Արցախյան պատերազմի ընթացքում»,- ասել է Անուշ Թորանյանը:

Փարիզի փոխքաղաքապետն անհրաժեշտ է համարում նաեւ տեղեկատվական աշխատանքներ իրականացնել Ֆրանսիայում, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է Արցախյան հակամարտությունը, ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը նման ագրեսիվ քաղաքականություն վարում տարածաշրջանում, որպեսզի հակամարտության էությունն աստիճանաբար հասկանալի դառնա Եվրոպայի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր