Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը լրջորեն զբաղվի ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարով և, նախ և առաջ, ԻԼԻՊ խմբավորման դեմ․ ՌԴ ԱԳՆ

«Կարծում ենք՝ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը լրջորեն զբաղվի Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարով և, նախ և առաջ, ԻԼԻՊ խմբավորման դեմ, որը հիմնական ապակայունացնող գործոնն է ոչ միայն Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում, այլ նաև ամբողջ աշխարհում: Աֆղանստանի կառավարությունը և ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը պետք է գտնեն և պատժեն այս անմարդկային հարձակման պատասխանատուներին»,- ասված է հայտարարության մեջ: