Ադրբեջանցիները սպառնացել են. Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին, դա պարզապես անթույլատրելի է.Վիտալի Միլոնով

«Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին։ ․․․Ինձ ներառել են Ադրբեջանի սև ցուցակում։ Դա այդպիսի հարց է, ես միանգամայն նորմալ եմ դրան արձագանքում։ Բայց այն, ինչ իրենց թույլ են տալիս Ադրբեջանի տարածքում գտնվող այդ մարդիկ՝ սպառնալիքներ իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին, պարզապես անթույլատրելի է։ Լկտիություն է։ Բնական է՝ ես սա այսպես չեմ թողնի»,-նշել է Միլոնովը։
Նշենք, որ Բաքուն արտասահմանցիների «սև ցուցակ» ունի, որում ներառված անձիք առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել են Արցախի տարածք, այդ մարդկանց արգելված է մուտքը Ադրբեջան։ Ցուցակը պարբերաբար թարմացվում է։ Ադրբեջանը Միլոնովին նույնպես ներառել է այդ ցուցակում։ Պատգամավորն ինքը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել մարդասիրական նպատակներով։