Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

06 նոյ 2020 13:32

12 կալանավոր և 11 դատապարտյալ ազատ է արձակվել՝ ռազմաճակատ մեկնելու համար

Սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներ, կալանավորված անձինք, այդ թվում՝ նաև սպաներ, դիմումներ էին գրել առաջնագիծ մեկնելու համար:


168.am–ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոխվել է 12 կալանավորի խափանման միջոց, ևս 11 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից:


«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են մի շարք դիմումներ, որոնց քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորված անձանց խափանման միջոցները, իսկ 11 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից»,- ասաց ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ խնդրի նրբությունը հաշվի առնելով՝ ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր