1200 զոհված ու տասնյակ հազարավոր կենդանի հերոսները շատ բարձր դիրքից թքած ունեն, թե ով է բերել այդ զենքը

Երբ Ալիևը հայտարարեց, որ ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի, Փաշինյանը հրաժարվել է «տարածքները հանձնել», ես ծիծաղեցի ու կրկին զարմացա, թե Ալիևի ինչի՞ն էր պետք Փաշինյանին հերոս ներկայացնել Քոչարյանի ու Սարգսյանի ֆոնին:
Երբ Ալիևի այս տխմարությունը օտարերկրյա գործակալներն ու նրանց հեղափոխական ադեպտները հորթի հրճվանքով սկսեցին տարածել Հայաստանում, ես զայրացա:
Երբ Ալիևը հարցրեց, թե հայերին որտեղի՞ց այդքան զենք, ես ուրախացա, որ մեր թշնամին այդքան հիմար է, քանի որ և՛ Հայաստանի և՛ ադրբեջանի ռազմական հետախուզությունները ՇԱՏ ԼԱՎ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ միմյանց մոտ առկա զենքի տեսակների և քանակների մասին:
Բայց որ Հայաստանում կգտնվի մարդ, ով դեմքի լուրջ արտահայտությամբ և հեղափոխական հպարտությամբ կպատասխանի Ալիևին ու կասի, թե ո՞վ է բերել այդ զենքը, դա արդեն ԱՂԵՏ Է, համազգային ու համապետական ԱՂԵՏ:
Հ.Գ. Ավելի քան վստահ եմ, որ պաշտոնապես 1200 զոհված ու տասնյակ հազարավոր կենդանի հերոսները շատ բարձր դիրքից ԹՔԱԾ ունեն, թե ով է բերել այդ զենքը: Նրանք իրենց Հայրենիքն են պաշտպանում . . .»։