Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»          «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»       ՀԷՑ-ում խառն են, ներքին հարաբերությունները գնալով սրվում են. «Փաստ»    

07 նոյ 2020 13:37

Թուրքիայից աջակցություն ստացող ուժերը Սիրիայում հարձակվել են քրիստոնեական քաղաքի վրա

Թուրքիայից աջակցություն ստացող ուժերը նախօրեին հարձակվել են Սիրիայի քրիստոնեական Ալ Սուքայլաբիե քաղաքի վրա, գրում է almasdarnews.com-ը։


Նշվում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող «Ազգային ազատագրական ճակատ» ընդդիմադիր կոալիցիան մի քանի հրթիռ և հրետանային արկ է արձակել քաղաքի և նրա շրջակայքի ուղղությամբ, ինչի հետևանքով շրջանում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել:


Աղբյուրը հայտնել է, որ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել՝ հավելելով, որ Սիրիայի արաբական բանակը և պաշտպանության ազգային ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ խոցելով ապառազմականացված գոտուց հյուսիս գտնվող մի շարք օբյեկտներ:


Այս հարձակմանը նախորդել են Սիրիական արաբական բանակի և Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի միջև օրեր շարունակ տեղի ունեցող մարտական ինտենսիվ գործողությունները, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակելի և առևտրային օբյեկտների վնասմանը:


Անցյալ ամիս Հյուսիսային Իդլիբի «Ֆայլակ աշ-Շամ» մարզումային ճամբարին ռուսական ավիահարվածից հետո ապառազմականացված գոտում շարունակվում են բախումներ տեղի ունենալ, ինչն էլ ավելի է վտանգի տակ դրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում փխրուն հրադադարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր