Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

07 նոյ 2020 14:34

Բացառիկ տեսանյութ՝ Շուշիից.ԼՂ ՊԲ զրահատեխնիկան առաջ է շարժվում. Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունը վերանում է

ANNA News Military յութուբյան ալիքը բացառիկ տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից՝ անդրադառնալով Շուշի քաղաքի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:

«Շուշիի մոտ լուրջ մարտեր են ընթանում. իրավճակն այնտեղ բարդ է, սակայն պետք է նշել, որ  ԼՂ ՊԲ-ն մարտի դաշտ է բերել զրահատեխնիկա, ինչը նշանակում է, որ երկինքը հուսալի փակված է»,-նշված է տեսանյութին կից տեքստում:

Աղբյուրը նկատում է, որ ԼՂ ՊԲ զրահատեխնիկան առաջ է շարժվում ՝ աշխատելով թշնամու ուղղությամբ:

«Նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունը սահուն վերանում է: Առաջնագծում գտնվող զինվորների մարտական ոգին ավելի է բարձրացել, հիմա կարելի է շունչ քաշել ու ծրագրել ապագա գործողությունները. սա են ասում ռազմաճակատում գտնվող մեր ծանոթները»,-հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր