Ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Մասյացոտնի թեմի քահանաներին          Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը       Կդիտվեն տեղումներ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

09 նոյ 2020 13:05

Պուտինը ողջունել է Էրդողանի առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում առաջարկել է ղարաբաղյան խնդրի լուծման աշխատանքային խումբ ստեղծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN Turk-ին։

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները շաբաթը օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղի հարցը։ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կողմերը հաստատել են տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում համատեղ պատրաստակամությունը։

CNN Turk-ը պնդում է, որ Պուտինը ողջունել է թուրք առաջնորդի առաջարկը, և արդեն առաջիկա օրերին ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ բանակցությունները կարող են անցկացվել երկկողմանի ձևաչափով, ինչը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից զատ։
Նշվում է, որ նոր խումբը կսկսի աշխատել հրադադարի հաստատման քայլերի ուղղությումբ, որին կհաջորդեն քաղաքական հանգուցալուծման գործընթացները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր