Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

09 նոյ 2020 13:53

Փարիզում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցը ինչ-ինչ պատճառներով չեն հրապարակել

Ֆրանսիական ամենամեծ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, ինչը հուսահատական ջղաձգումներ է առաջացրել դեսպանի մոտ։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում․ գրում է ermenihaber-ը:
«Ամոթ AFP-ին և թղթակից Դիդիյե Լյուղասին, որոնք հրաժարվեցին հրապարակել հարցազրույցս։
Ամոթ Le Figaro-ին և այլ լրատվամիջոցներին, որոնք հրաժարվեցին մեզ խոսք տրամադրել և մեր հոդվածները հրապարակել»։
Դեսպան Մուստաֆաևն իր էջում հրապարակել է նաև AFP-ի թղթակից Լյուղասի էլեկտրոնային նամակը, որտեղ նշված է, որ որոշել են հարցազրույցը չհրապարակել՝ ելնելով դրա բովանդակությունից։ Նամակում նաև հաղորդվում է, որ դեսպանի հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր