Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

09 նոյ 2020 15:05

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը զգուշացնում է՝ Ադրբեջանը կրկին փորձում է սադրանքների դիմել , ազգամիջյան բախումներ ու անկարգություններ հրահրել

Ադրբեջանը կրկին փորձում է սադրանքների դիմել երրորդ երկրների տարածքում, ազգամիջյան բախումներ ու անկարգություններ հրահրել, նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջում։
«Ռուսաստանում ապրող հայրենակիցներ, այս օրերին խնդրում ենք զգոն ու զգույշ լինել, սադրանքների չտրվել, համագործակել տեղի իրավապահ մարմինների հետ։ Այժմ մեր յուրաքանչյուր հայացք, ջանք ու հնարավորություն պետք է ուղղված լինի բացառապես Հայաստանին ու Արցախին»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ նամակներ էր գրել ՌԴ իշխանություններին, այդ թվում` ուժային կառույցների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կազմակերպած սադրանքների վրա։

Վերջիններս, մասնավորապես, Ալիևի ստահոդ հայտարարություններից ոգևորված, մոսկովյան խոշոր առևտրի կենտրոններից մեկում երեկ բարձրացրել են իրենց երկրի դրոշը` Карабах Азербайджан (Ղարաբաղն Ադրբեջան է) գրությամբ ու հնչեցրել Ադրբեջանի հիմնը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր