Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 մայիս 2018 14:14

Ինչ է իրականում կատարվել Նախիջեւանի սահմանին

Ինչ է իրականում կատարվել Նախիջեւանի սահմանին
ՀՀ ՊՆ խոսնակն այսօր հայտնել է, որ ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ, նպատակ ունենալով բարելավել դիրքերը: «Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Նախիջեւանի սահմանին իր զինծառայողի մահվան մասին: Մի քանի օր առաջ ՀՀ Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարները այցելել են Նախիջեւանի սահմանագոտու հայկական դիրքեր, տեղեկացել օպերատիվ իրավիճակին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ էր արել զգոն լինել եւ չտրվել սադրանքների, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների:
Այս այցից առաջ Նախիջեւանում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Նախիջեւանում կա անհրաժեշտ ռազմական տեխնիկա՝ Հայաստանի ցանկացած կետ թիրախավորելու համար: Ալիեւի այդ հայտարարությունը նորություն չէ, առավել եւս, որ Նախիջեւանն Ադրբեջանը վաղուց «հանձնել է» Թուրքիային: Նախիջեւանում կա թուրք-ադրբեջանական համատեղ զինուժ, ինչպես նաեւ գործում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչություն: Նախիջեւանի թեման վերջին շրջանում հաճախ է արծարծվում, մասնավորապես Հայաստանում ներքաղաքական բուռն իրադարձությունների շրջանում: Նշվում է մի կողմից այս հատվածում սադրանքների, մյուս կողմից հնարավոր պատերազմի դեպքում այստեղից երկրորդ ճակատ բացելու եւ Հայաստանի ու Արցախի ցամաքային կապը կտրելու Ադրբեջանի մտադրության մասին:
Հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից առաջ ՀՀԿ պատգամավորներից մեկը հայտարարություն տարածեց այս սահմանագոտում հայկական դիրքերի բարելավման եւ 20 հազար հեկտար տարածքի վերահսկողության մասին, որն իրականացվել էր նախորդ տարիներին: ՀՀԿ-ն այդպիսով ցանկանում էր «հակադրել» Արցախում 800 հեկտար հողերի կորուստը:
Ըստ ամենայնի, ադրբեջանցիները փորձում են ամրացնել իրենց նոր դիրքերը, ինժեներական աշխատանքների ակտիվացմամբ: Եվ հայկական զինուժը կանխել է այդ առաջխաղացումը: Այստեղ արժե ուշադրություն դարձնել թավշյա հեղափոխության օրերին տարածված այն տեղեկություններին, ըստ որոնց՝ նախորդ վարչակարգի որոշ խմբավորումներ փորձում էին ռուսական ուժային միջամտություն հրավիրել՝ իշխանությունը պահելու համար: Նշվում էր անգամ ադրբեջանական հնարավոր սադրանքների մասին, այս համատեքստում: Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանը շուտով Հայաստանին մատակարարելու է գերժամանակակից զենիթահրթիռային զինատեսակներ, որոնք ընդունակ են ավտոնոմ ռեժիմում որսալ հրթիռները եւ պաշտպանել զորամիավորումներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր