Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

09 նոյ 2020 19:15

Վիտամին D-ն կորոնավիրուսի դեմ պայքարում օգնո՞ւմ է. գիտնականներ

Կորոնավիրուսի և վիտամին D-ի փոխկապակցվածության մասին բրիտանացի գիտնականների հետազոտությունը մեկնաբանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։
Օտարերկրյա մասնագետները պարզել են, որ վիտամին D-ի պակաս ունեցող մարդիկ կորոնավիրուսն ավելի ծանր են տանում։

Նետեսովի խոսքով ՝ օրգանիզմում ցանկացած օգտակար նյութի պակասն ազդում է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու վրա:

Սննդի մեջ վիտամինների պակասը խախտում է մարսողական, էներգետիկ և այլ համակարգերի աշխատանքը։ Հիվանդության ընթացքում մարդուն անհրաժեշտ են մետաղներ, ինչպիսիք են ցինկը, մագնեզիումը, կալիումը և ամինաթթուները:

«Երբ օրգանիզմը նորմալ չի գործում, այդ ժամանակ բոլոր վարակներն ավելի դժվար կհաղթահարվեն, քան ճիշտ սնուցման դեպքում», - նշեց փորձագետը:
Ավելացնենք, որ վիտամին D-ն նպաստում է սննդից ֆոսֆորի և կալցիումի ներծծմանը: Մարդը այս օգտակար նյութը ստանում է արևի ճառագայթներից կամ յուղոտ ձկից։

Փոքր քանակությամբ վիտամին D կա նաև կարագի, պանրի և այլ կաթնամթերքների մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր