«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

10 նոյ 2020 10:48

Տեսանյութ.Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը,անհնարին էր կռվել եղած մարդկային ու զինտեխնիկայի ռեսուրսներով

Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում և բոլորն անօդաչուներով. Ինչո՞ւ չհաջողվեց, մենք բոլորս պատասխան են տալու, քանի որ մենք գիտեինք, որ ՊԲ-ն այդ ուներ այդ խնդիրը, պատասխանատու ենք բոլորս, ովքեր զբաղեցրել էին պաշտոններ վերջին տասնամյակներում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:


Նրա խոսքով՝ բարոյահոգեբանաական վիճակը զորքի շատ լավ չէր, ինչ-որ տեղ ծայրահեղ վատ էր. «Զորքը հիվանդ էր թութքով, դիզինտերիայով, քովիդով. հյուծված վիճակում 43 օր գտնվում էր առաջագծում, չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու: Ամեն օր մարտական գործողությունների մեջ. ամեն օր զոհեր, վիրավորներ: Այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերին: Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք միայն կռվել, միայն թուրքական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտադաշտում և մարտական գործողությունների ընթացքում: Ունենք փաստեր, գերիներ: Կռվում էր հայ կամավորը, հայ զինվորը. ես խոնարհվում եմ մեր զինվորների առջև, աշխարհի ամենահերոս տղեքն են եղել մեր զինվորենրը»,- շեշտեց ԱՀ նախագահը:


Նա նշեց, որ, իհարկե, կարող ենք ասել՝ ինչու ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից, և հավելեց, որ ինքը կոչ է արել Աղդամից՝ հիշեցնելով, որ մարդկանց կարիքը կա, ապա Շուշիից է ասել, որ Շուշին վտանգված է: «Վիճում էին Շուշին մեր ձեռն է, թե չէ, բայց մենք Շուշիի վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, իսկ ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր կռվել այն եղած ռեսուրսերով մարդկային ու զինտեխնիկայի, որ կար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր