Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

11 նոյ 2020 11:44

Բացասական իրավական հետևանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում չկազմակերպել կամ չմասնակցել հավաքների. դատախազություն

Վերջին օրերին առանձին քաղաքական ուժեր եւ սոցիալական խմբեր զանգվածային լրատվության միջոցներով եւ սոցիալական ցանցերով հայտարարություններ են տարածել հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ դատախազությունը:


Հայտարարությունում նաեւ ասվում է.


«Պարզաբանում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը արգելվել է:


Պարզաբանվում է նաեւ, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182․5-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ ռազմական դրության ժամանակ գործադուլներ եւ հավաքներ կազմակերպելը, անցկացնելը եւ դրանց մասնակցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:


Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 307․1-րդ հոդվածով մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժ է նախատեսվում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելու, այդ թվում՝ փաստորեն ռազմական դրության ժամանակ գործադուլներ եւ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու եւ դրանց մասնակցելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ։


Հետեւաբար, բացասական իրավական հետեւանքներից զերծ մնալու համար կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն, չխախտել ռազմական դրության իրավական ռեժիմից բխող սահմանափակումները եւ զերծ մնալ դրա ընթացքում ուղղակիորեն արգելված՝ հավաքներ կազմակերպելուց, անցկացնելուց կամ մասնակցելուց»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր