Թուրք-ռուսական համաձայնություններ․ թուրքական զորքը դուրս է գալիս սիրիական Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներից

Բացի այդ, թուրքական ռազմական խոշոր շարասյուն է լքել ռեժիմի վերահսկողության տակ գտնվող «Մաար Հաթաթ» ռազմական հենակետն ու շարժվել դեպի Թաֆթնազ ռազմական ավիաբազա, որտեղ տեղակայված են թուրքական ուժերը: Անցած շաբաթ թուրքական ուժերն ավարտել էին Համա նահանգի Մորեկ բնակավայրում իրենց դիտորդական կետի ապամոնտաժման աշխատանքները։
Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը նշում է, որ այս հաջորդական դուրսբերումները ռուս-թուրքական պայմանավորվածությունների մաս են կազմում, որոնք նախատեսում են թուրքական ուժերի դուրսբերում վերջերս Ռուսաստանի և Սիրիայի վարչակազմերի կողմից Հալեպում, Իդլիբում և Համայում գրավված տարածքներից:
Թուրքիայի հյուսիսարևմտյան դիտակետերից թուրք զինվորների և սպաների տարհանումն ընթանում է նաև Անկարայի կողմից աջակցություն վայելող Սիրիայի զինված ընդդիմության խմբերի շարքերում շարունակվող հակամարտությունների ֆոնին: