Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 նոյ 2020 15:04

Տեսանյութ.Մեկ տարի առաջ ես ասացի՝ Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման, չլսեց, եկանք հասանք այս հանգրվանին

Ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել մեր դավաճանական իշխանությունների, արյունով գծված մեր սահմանների, մեկ գրիչ հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը. «Ազատության» հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ նշեց ԱԱԾ  նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:


«Մեկ տարի առաջ ես հրապարակային կոչ արեցի, ասացի՝ Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման, չլսեց եկանք հասանք այս հանգրվանին: Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր երկիրը: Այստեղ մենք հավաքվել ենք ոչ թե իշխանափոխության համար, այլ մեկ նպատակով՝ մեր երկիրը, մեր Արցախը, մեր ինքնությունը փրկելու։ Հայ ազգը չի ընկրկելու, հայ ազգը հաղթելու է»,- հայտարարեց նա:


Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք շարունակելու են հանրահավաքն այնքան ժամանակ, մինչև հասնեն երկրի փրկությանը, քանի որ ամեն օրը, ամեն ժամը կործանարար կարող է լինել հայ ազգի համար.


«Այն դավադիր ուժերը, գործակալական ցանցերը, որոնք երկուսուկես տարիների ընթացքում փորձում էին ոչնչացնել, մեր ազգային ինքնությունը, ոչնչացնել մեր ազգային արժեքները, այսօր կարճ ճանապարհով, հրահրած պատերազմի արդյունքում, 44 օր բոլորին խաբելով, կործանեցին, կոտորեցին հազարավոր երիտասարդների: Մենք իրավունք չունենք մեր երեխաների, մեր հայրերի համար այստեղից գնալու և պայքարում ենք մինչև վերջ, և այդ վերջը շատ մոտ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր