ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ          Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին       Տեսանյութ.Հոգեգալստյան օր՝ Հիսուս Քրիստոս Հարությունից հիսուն օր անց առաքյալների վրա իջեցրեց Սուրբ Հոգին    

11 նոյ 2020 17:03

Տեսանյութ.«Փաշինյանը պետք է հեռանա. ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, դավաճանություն կա

Ռուս հայտնի քաղաքագետ, վերլուծաբան Սերգեյ Միխեևը Вечер с Владимиром Соловьевым քաղաքական թոք-շոուի շրջանակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես նշելով, որ այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանի հետ, «լավ դաս» է յուրաքանչյուրի համար, ով Ռուսաստանում խոսում է և ամբողջ երկիրը ցնցելու կոչեր անում:

«Հայաստանում նույնպես այդպես էր: Հայ ժողովուրդը ցնցում էր սեփական երկիրը: Փաստացիորեն, Նիկոլ Փաշինյանը եկավ «գունավոր հեղաշրջման» արդյունքում: Ես կցանկանայի հարցնել՝ դրանից դուք ձեզ ավելի լավ զգացի՞ք: Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ քաղաքականության մեջ պետք է ընտրենք ոչ թե «լավի» և «լավագույնի» միջև, սրանք հասարակ մարդկանց համար հեքիաթներ են, այլ «վատերի» և «վատագույնների» միջև: Այդպես եղել է, կա և կլինի»,-ասել է Միխեևը:

Նա ընդգծել է, որ «դա լավ դաս է Ռուսաստանի, մնացած բոլորի համար»: Ըստ Միխեևի՝ հետխորհրդային տարածքումտեղի ունեցած բոլոր «գունավոր սցենարներն» իրարից չեն տարբերվում և դա չափազանց կարևոր է հասկանալ:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, դավաճանություն կա: Դա ակնհայտ է: Երբ Փաշինյանը եկավ իշխանության, նման սցենար առաջ եկավ: Նույնիսկ եթե մենք ենթադրենք, որ այդպիսի սցենար չի եղել, բրիտանացիների և ամերիկացիների խորամանկ ծրագիր չի եղել, ակնհայտ է, որ գունավոր հեղաշրջումը ներսից թուլացնում է ցանկացած երկիր: Բազմավեկտոր մոտեցմամբ Փաշինյանի խաղերը սառեցրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ: Էրդողանն ու Ալիևը չէին կարող չընդունել այս ազդանշանը: Դա շահավետ իրավիճակ էր: Ես հակված եմ հավատալու, որ այս ամենը ղեկավարվում է Արևմուտքից, բայց դրա համար պայմաններ ստեղծվեցին Հայաստանում տեղի ունեցած գունագեղ իրադարձությունների արդյունքում: Փաշինյանը, այնուամենայնիվ, պետք է հեռանա: Պետք է հասկանալ, որ այդ անձը, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չէ ապագայում Հայաստանի համար լավ բան մտածել: Այժմ նրանք նետերը կուղղեն դեպի Ռուսաստան և նրան մեղավոր կդարձեն, բայց Ռուսաստանի քայլը կանխեց կոտորածը: Այսօր ռուս զինվորներն ու սպաները հայերի անվտանգության հիմնական երաշխավորներն են»,-եզրափակել է Միխեևը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր