Տեսանյութ.Փաշինյանը բացատրել է ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «Թուրքերն էսօր բացում են» խոսքերը
Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «թուրքերը բացում են» խոսքերը:Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ նրա, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։
Հիշեցնենք, որ այսօր ԱԳ նախարար Միրզոյանը, չնկատելով, որ Փաշինյանի վրա միկրոֆոն կա, շշնջում է նրա ականջին.«Թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք:
