«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 նոյ 2020 14:07

Թե ինչու է ստորագրել եռակողմ հայտարարությունն ու ինչու հրաժարական չի տվել` այն չստորագրելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին` մեկնաբանելով թե ինչու է ստորագրել եռակողմ հայտարարությունն ու ինչու հրաժարական չի տվել` այն չստորագրելու համար։


«Ինչո՞ւ ու ես հրաժարական չտվեցի այդ թուղթը ստորագրելու համար։ Որովհետև դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելությունը կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին` այն հույսով, թե հետո կասեն՝ Փաշինյանն այնքան հայրենասեր էր, որ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ այս մյուսն այնքան թուլամորթ ու դավաճան գտնվեց, որ գնաց նման ամոթալի քայլի.,– ասաց նա` շեշտելով, որ այդ որոշումը ստիպված էր ընդունել ժամերի ընթացքում` անդառնալի հետևանքներից խուսափելու համար։


Փաշինյանը բացատրեց նաև, թե ինչու չի խորհրդակցել ժողովրդի հետ։


«Շատ պարզ պատճառով. Ժողովրդի հետ անկեղծ խոսելու ժամանակ պետք է հրապարակային, անկեղծորեն ներկայացնեի ստեղծված իրավիճակը։ Իսկ դա նշանակում է իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաև հակառակորդին։ Դեռ ավելին` մեր 25000 զինվորների` ժամերի ընթացքում շրջափակման ծրագիր ներկայացնել նրան` սրանից բխող բոլոր հետևանքներով»,– ասաց նա։


ՀՀ վարչապետը նաև արձանագրեց, որ ինքը խոստացել է ժողովրդի հետ քննարկել ԼՂ հարցի կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները, մինչդեռ այս փաստաթղթով, ըստ նրա, հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար է։


Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր