Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին          Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով       Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել    

14 նոյ 2020 10:16

Տեսանյութ.Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը, վիրավոր է ավելի քան 8 հազար մարդ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում բարդ մարդասիրական իրավիճակ է, մարտերի արդյունքում ավերվել են հումանիտար ենթակառուցվածքներն ու մշակութային օբյեկտները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լուրջ մարդասիրական խնդիրներ են առաջացել: Այս մասին այժմ հաղորդվեց մեզ: Զոհերի թիվը, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում, մարտերի արդյունքում գերազանցել է չորս հազարը, ավելի քան ութ հազար մարդ վիրավորվել է, փախստականների թիվը, ըստ տարբեր աղբյուրների, տասնյակ հազարների է հասնում: Ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ մշակութային շատ օբյեկտներ»,- ասել է նա Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար հարցերի լուծմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր