Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

16 նոյ 2020 10:36

Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, տեսա՞ք` ինչ եղավ.Դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը

Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, տեսա՞ք` ինչ եղավ. գործեք, որովհետև սեղանին մեր պետականության, հայի, մեր բանակի գոյության հարցն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:


«Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, տեսա՞ք` ինչ եղավ։ Կամ տեսնում ե՞ք, թե ինչ է սա անում մեր բանակի, մեր սպայական ուսադիրների, պատվի և արժանապատվության հետ։


Տղերք, ես ձեզ զգուշացրել էի, թե ինչ է լինելու, երբ թույլ տաք սրա նմաններին զինված ուժերը, ձեզ ներքաշել ներքաղաքական շոուների, իսկ այս պարագայում՝ անոնսվող քաղաքացիական բախումներում։


Դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը։ Տղերք, գործեք, որովհետև սեղանին մեր պետականության, հայի, մեր բանակի գոյության հարցն է»,- գրել է Աբրահամյանը։


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.


«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։


Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։


Հպարտ եմ ձեզանով»,- գրել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր