Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

17 նոյ 2020 16:34

Ինձ համար տարօրինակ էր դա լսելը. Լավրովը «թյուրիմացություն» է որակել ԱՄՆ-ի՝ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության մանրամասները հստակեցնելու կոչերը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թյուրիմացություն է որակել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարություններն առ այն, որ իրենք բավարար տեղեկացված չեն եղել նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների ստորագրած հայտարարության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


«Ինձ համար տարօրինակ էր դա լսելը։ Այս հակամարտության ամենաթեժ փուլի դադարեցմանն ուղղված Ռուսաստանի գործադրած ջանքերի սկզբից ի վեր մենք եղել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ կապի մեջ», - ասել է Լավրովը՝ մեկնաբանելով այդ հայտարարությունները։


«Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նման հայտարարությունները կամ արտացոլում են դրանք տարածողների տեղեկացվածության պակասը, կամ պարզապես թյուրիմացության արդյունք են լինում», - հավելել է նա։


ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում «ամենայն մանրամասնությամբ քննարկվել է Ղարաբաղի հարցը»։


«Ես մոտ մեկ ժամ այս թեմայով խոսել եմ իմ գործընկերոջ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Մեր ամերիկացի գործընկերները նույնպես տեղեկացված էին պետքարտուղարի տեղակալի մակարդակով՝ հաշվի առնելով, որ Մայք Պոմպեոն աշխատանքային այցերով արտերկրում էր», - նշել է Լավրովը։




Ավելի վաղ ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ցանկանում են պարզել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստորագրված համաձայնագրի մանրամասներն ու Թուրքիայի դերը դրանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը`մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի հանդիպման մանրամասները:


«Նրանք մանրամասնորեն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ՝ նրանք կիսել են նույն տեսակետը. Մենք առաջվա պես հավատարիմ ենք Մինսկի խմբի ընթացակարգում մեր դերին, ճանաչում ենք Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք բերել են հրադադարի հաստատման, որը գործնականում պահպանվում է շուրջ մեկ շաբաթ, սակայն կան նաև հարցեր համաձայնագրի վերաբերյալ, որոնք ռուսները պետք է պարզաբանեն, այդ թվում` թուրքերի դերը»,-ասված է պետդեպարտամենտի կայքում:


Պետդեպարտամենտի ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ ռուսները համանախագահներին Մոսկվա են հրավիրել` հարցը պարզաբանելու, տեղի են ունեցել նաև հեռախոսազրույցներ:


Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանը տեղեկացրել է, որ զրուցել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որը նշել է, որ իրենք քայլեր են ձեռնարկել կանխելու այն, ինչը իրականում իրենից հումանիտար աղետ էր ներկայացնում, սակայն կան հարցեր, որոնք դեռևս պետք է քննարկվեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր