Ադրբեջան թուրք զինվորականների հնարավոր փոխադրումը Անկարայի ինքնիշխան որոշումն է.ՌԴ ԱԳՆ
Թուրքիայի կողմից Ադրբեջան իր զինվորականների հնարավոր փոխադումը Անկարայի ինքնիշխան որոշումն է։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե Թուրքիայի խորհրդարանի կողմից Ադրբեջան թուրքական զորքի փոխադրում նախատեսող հրամանին հավանություն տալը կազդի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով եռակողմ (ՌԴ, Ադրբեջան եւ Հայաստան) համաձայնագրի վրա։
«Ո՛չ, դա իր ինքնիշխան որոշումն է, որն, ըստ երեւույթին, կապված է ռուս զինծառայողների հետ համատեղ խաղաղապահ կենտրոնում թուրք զինվորականների ներկայության հետ, որոնք զբաղվելու են իրավիճակի տեխնիկական հսկողությամբ՝ կապված համաձայնագրի իրականացման հետ»,- ասել է նա։
Թուրքիայի խորհրդարանը նախօրեին հավանություն էր տվել նախագահական հրամանին, որով նախատեսվում է մեկ տարի ժամկետով Ադրբեջան Թուրքիայի ԶՈՒ զինծառայողների փոխադրում։