Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

19 նոյ 2020 12:47

Այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, եթե...Փաշինյանի գործոնն այսօր ավելի շատ կայունացնող է քան՝ ապակայունացնող

«Որքան էլ պարադոքսալ հնչի բայց Նիկոլ Փաշինյանի գործոնն այսօր ավելի շատ կայունացնող է քան՝ ապակայունացնող»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին է, թե արդյո՞ք ԱԺ մեծամասնության համար ընդունելի է իշխանության կողմից նոր վարչապետ ունենալը: ԱԺ փոխխոսնակը որպես փաստարկ բերեց նախորդ օրը Հանրապետության հարապարակում հավաքվածներին Նիկոլ Փաշինյանի հորդորը, որով նա կոչ արեց գնալ տուն և չլարել իրավիճակը:  Լենա Նազարյանը հայտնեց, որ ինքը չի պատկերացնում որևէ այլ մարդու, որը կարող է կայունացնել իրավիճակը:


Պատասխանելով պատերազմն ավելի բարենպաստ պայմաններում կանգնեցնելու մասին ՌԴ նախագահի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱԺ փոխխոսնակը հայտարարեց. «Մենք իմացանք, որ ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ի միջակայքում եղել էր առաջարկ՝ թույլ տալ, որ Շուշի վերադառնան փախստականները, որոնք մեծամասսամբ ադրբեջանցիներ են: Երբ որ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմաճակատում ծանր է՝ փաստացի համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է Շուշին, դա է եղել պատմությունը»:


Նազարյանի խոսքով, հայկական կողմը քննարկելով այդ հարցը՝ համարել է, որ անընդունելի է Շուշիի  հանձնումը, որովհետև, եթե այնտեղ վերադառնային փախստականները՝ 80 տոկոս ադրբեջանցիները, դա կնշանակեր հանձնել Շուշին: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի, իշխանությունը որոշել է շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական հաջողություն և բեկում, քանի որ Շուշին բերդաքաղաք է, բայց  դա տեղի չի ունեցել և հրադադարի հայտարարությունը ընդունվել է հենց Շուշիի անկման կետում:


Լենա նազարյանը հայտնեց, որ այդ պահից սկսած այլևս պարզ է եղել, որ հնարավոր չի լինելու ունենալ ռազմական հաջողություն և այդ վիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ոչ մի ռազմական խնդիր


«Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնային փախսականներ, այսօր մեզ մեղադրելու էին այն հանձնելու մեջ, հիմա ել են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր