Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

19 նոյ 2020 13:33

Թուրքիան մտավախություն ունի...սրանով է բացատրվում Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանին զորքի կուտակումը

Թուրքիան մտավախություն ունի, որ Հայաստանը հետքայլ է կատարելու եռակողմ հայտարարության փաստաթղթով ստանձնած պարտավորություններից: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ այս համատեքստում մեկնաբանելով Հայաստանի սահմանին Թուրքիայի սպառազինությունների կուտակումը:

«Եթե մենք ուշադիր լինենք Թուրքիայի` վերջին շրջանի հայտարարություններին, ապա կարելի է հստակ տեսնել` Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է` մտավախություն ունի, որ հետքայլ է կատարվելու ստորագրված փաստաթղթից, ու երաշխիքներ է ցանկանում ունենալ, որ որևէ կողմն այս փաստաթղթից հետքայլ չի կատարի, այդ թվում Հայաստանը կշարունակի զորքերի դուրսբերումը, այսպես կոչված, ադրբեջանական տարածքներից: Եվ սա կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից ուժի ցուցադրություն, որ տեսեք` եթե հանկարծ հետքայլ կատարվի, մենք պատրաստ ենք այլ գործողություների ևս»,- ասաց Սիմոնյանը:
Այդուհանդերձ, պատգամավորը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ ոչ միայն Թուրքիան է զորքեր կուտակում, այլև ընդհանրապես այս ընթացքում տարածաշրջանի բոլոր երկրները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր