Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

20 նոյ 2020 10:13

Պետք չէ ողջ կեղտը թափել բանակի վրա, իրավիճակի միակ մեղավոր կարգելը կառավարության ուղիղ հրահանգով է իրականացվում․«Իրատես»

«Ասում են, թե իշխանության ներսում անգամ այս խառը օրերին կան մարդիկ, որ փորձում են սեփական նկրտումներն առաջ մղել։ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու երազանքն իրագործելու շեմին է և այս հարցում աջակիցների պակաս չունի։ Այս օրերին նրա հետ բանակը վարկաբեկելու ակտիվ գործին է լծվել նաև Արման Բաբաջանյանը, որն էլ իր սեփական հավակնություններն ունի։


Ասում են, թե զինված ուժերի վրա ողջ կեղտը թափելը, իրավիճակի միակ մեղավոր կարգելն անձամբ կառավարության հովանավորությամբ ու հրահանգով է իրականացվում։ Սակայն Անդրանիկ Քոչարյանը ճիշտ կաներ ընդհանրապես լռեր, իսկ եթե այդքան մեծ է խոսելու ցանկությունը, թող նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանի՝ «Իրատես»-ում հրապարակված փաստերին պատասխանի, ու վերջապես ասի, թե Գյումրիում ինչու՞ են իրեն կնքել «հրեշ Անդո» մականունով։ Պարոն Անդոն թող չկասկածի՝ հեռու չէ ժամանակը, երբ ոչ թե ՊՆ կգնա, այլ ուղիղ ոստիկանություն կամ ԱԱԾ..., բայց արդեն բացատրություններ տալու»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր