Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

20 նոյ 2020 11:58

Տեսանյութ.Ու էսի սենց չի մնալու,էս աղետալի ճահճի մեջ մազերից ես կառչում...

Պատերազմի առաջին օրվանից բանակին կամավոր զինվորագրված երգիչ Արթուր Խաչենցը, որն իր մարտական ընկերներին ոգեշնչում էր «Գինի լից» երգի կատարմամբ,  սոցիալական իր էջերից մեկում հրապարակել է տեսանույթ:


«Չգիտեմ՝ բազմաթիվ  տեսանյութերը, որոնք դիտել ես առաջնագծից, իմ տեսանյութերին հանդիպել ես, թե ոչ։ Բայց էս ինչ խայտառակ վիճակ է։ Հլը քեզ հավատացող մարդիկ ... ։


Էս աղետալի ճահճի մեջ մազերից ես կառչում, կախված մնում, պարոն թրաշամանուկ։ Ու էսի սենց չի մնալու։ Ես քեզ չեմ սպառնում, զգուշացնում եմ թասիբով տղերքի հետ»,- ասում է Խաչենցը տեսանյութում։


Նշենք, որ Արթուր Խաչենցը ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից է։ Նա մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերազմին։ Խաչենցն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, մասնակցել «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծին։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր