«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 նոյ 2020 14:45

Սպասվում են էլ ավելի ցավոտ եւ անօրինական քայլեր.Հայտարարությունը հակասական է՝պատերազմը կանգ է առնում այնտեղ, որտեղ հասել են կողմերը

Փաշինյանի կողմից ստորագրված ԼՂ հարցով եռակողմ հայտարարության փաստաթուղթը ոչ լեգիտիմ է եւ չի համապատասխանում որեւէ նորմայի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:


«Հայտարարությունը հակասական է: Առաջին կետը, որում ասվում է, որ պատերազմը կանգ է առնում այնտեղ, որտեղ հասել են կողմերը, հակասում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների փոխանցման մասին կետերին: Նույնիսկ այդ նյութը չի արտացոլում ներքին պայմանավորվածությունների իմաստը: Իրականում ողջ սցենարն ընթանում է ըստ գրաֆիկի: Պատահական չէ, որ հայտարարությունը ստորագրվեց նոյեմբերի 9-ին, այլ ոչ թե 10-ին, քանի որ այդ օրը Ադրբեջանի պետական դրոշի օրն է: Փաշինյանն ընտրվել է մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը: Կարող եմ շարունակել: Այստեղ պատահականություն չի եղել: Սպասվում են էլ ավելի ցավոտ եւ անօրինական քայլեր: Աշխարհաքաղաքական խաղերը վեր են դասվել մարդու իրավունքներից, ՄԽ-ի կարծիքից: Մեզ ուզում են հաշտեցնել Ադրբեջանի հետ, որը 88 թվականին ցեղասպան գործողություններ է կատարել ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Ծրագրում են հաշտեցման կենտրոններ ստեղծել: Ինչ-որ մեկը երբեւէ փորձե՞լ է հրեաներին հաշտեցնել նացիստների հետ: Հաշտեցման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ցեղասպանություն գործած երկիրը պատասխանատվության ենթարկվի: Մինչդեռ մեզ բացարձակ այլ բան է սպասվում: Այդ նույն պետությունը պատրաստվում է մեզնից փոխհատուցում պահանջել: Իսկ քաղաքական դաշտում գործելու կոչերին ոչ միայն չեն լսում, այլ նաեւ հակառակն են անում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:    


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր