Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 նոյ 2020 15:14

Տեսանյութ.Նախկինում ունեցած մեր ռազմական ձեռքբերումները, ցավոք, դիվանագիտորեն չհաջողվեց հաստատել․ Արտակ Դավթյան

Թուրքերից կարող ենք սպասել ամեն ինչ, իհարկե, ոչ լավը։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածք ներխուժելու նպատակով Նախիջևանում թուրքական մեծ հարվածային խումբ տեղակայելու տեղեկություններին։

«Իմ գնահատմամբ՝ այս պահի դրությամբ բուն Հայաստանի տարածքին հարվածը քիչ հավանական եմ համարում, բայց մեծ հավանականություն կա, որ որոշակի տարածքներ, որտեղ, եթե կարելի է այսպես ասել՝ Նախիջևանի նախկին սահմանից առաջ են մեր հենակետերը, կարող են ինչ-որ գործողություններ լինել տվյալ ուղղություններով»,- նշեց նա։

Արտակ Դավթյանը Նախիջևանից թուրքական ուժերի կողմից լայնածավալ գործողությունների հավանականություն չի տեսնում, քանի որ ՀՀ տարածքի հետ կապված՝ կան դաշնակցային պարտավորություններ ՌԴ-ի հետ։ Ըստ նրա՝ դրանից ավելի լավ զսպող գործոն այս պահին չկա։
«Չի բացառվում բուն ճնշումը Հայաստանի վրա՝ ոչ անմիջական ռազմական գործողությունների տեսքով, բայց դա դիվանագիտական կազմին թույլ է տալիս այն որպես մահակ օգտագործել, երբ մշտապես այդ լծակը պահում են մեզ շատ մոտ՝ ինչ-որ խնդիրներ կատարելու համար։ Դա պետք է գնահատի Գլխավոր շտաբը, ստեղծված իրավիճակը և ըստ դրա՝ որոշումներ կայացնեն ու առաջարկեն քաղաքական կամ ռազմական տեսակետից։ Սադրանքներ հնարավոր են, նշեցի՝ որ հատվածում, որը կարող է օգտագործվել դիվանագիտական խնդիրներ լուծելու համար»,- ասաց գեներալ-լեյտենանտը։

Հարցին, թե ռազմական ղեկավարության գործողությունները և դիվանագիտությունը համաչափ էին սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմի ընթացքում, Արտակ Դավթյանը պատասխանեց․ «Կդժվարանամ պատասխանել, քանի որ տեղեկությունների չեմ տիրապետում դիվանագիտական աշխատանքի մասով։ Ընդհանրապես, դիվանագիտությունը կլիներ հաղթանակած, երբ այսքան տարիների ընթացքում մեր ձեռք բերած ռազմական հաջողությունները հաստատվեին, որը չեղավ։ Այսինքն՝ մենք այդ ամբողջ ժամանակահատվածում դիվանագիտորեն չկարողացանք ամրագրել մեր ձեռք բերած հաջողությունները։ Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր